Թուրքիան Սիրիայի հետ սահման ASELSAN ընկերության կողմից մոդեռնիզացված M60T տանկեր է տեղափոխում։
Այս մասին, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Տանկերով բեռնատարները, խստացված անվտանգության միջոցառումներով, Հաթայ նահանգ են ուղևորվել՝ Անթաքյա և Յիլադաղի շրջաններն անցնելով։ Հաթայից բեռնատարները Սիրիայի հետ սահման կուղևորվեն։