00:00:00

Դոնալդ Թրամփը քննադատել է սոցհարցման բացասական արդյունքները

01:06, 03 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է The Washington Post-ի և ABC հեռուստաընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները: Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ օգոստոսի 31-ի երեկոյան, հրապարակվել էին սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք նշում էին, որ ամերիկացիների 60 տոկոսը գոհ չէ նախագահի աշխատանքից: Եթե այս տարվա ապրիլին նման քաղաքացիների տեսակարար կշիռը կազմել էր 56%, այժմ այն հասել է 60% -ի: Միևնույն ժամանակ, հարցվածների գրեթե կեսը՝ 49%, կարծում է, որ Կոնգրեսը պետք է նախաձեռնի իմպիչմենտ ընթացակարգ՝ ընդդեմ նախագահ Թրամփի: Հակառակ կարծիքն ունի հարցվածների 46%-ը: Ավելի ուշ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ «2016 թ. ընտրություններից հետո ABC / Washington Post-ի կատարած հարցումն ամենասխալն է»: «Կարծում եմ, որ նման սոցհարցումները միայն ճնշում են գործադրում, և նրանք, մոռանալով ամոթի մասին, ընտրություններին ընդառաջ այդպիսի բան են իրականացնում: Նրանք դա երբեք չեն հասկանա»,- գրել է նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր