00:00:00

Կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի ցույցեր են ընթանում ամբողջ ՌԴ-ում

23:48, 02 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ կոմունիստական կուսակցության մայրաքաղաքային բաժանմունքի բողոքի ցույցն ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձացման։ Մոսկվայի իշխանությունները թույլատրել են երթն ու ցույցը, սակայն անցկացման ժամանակը երկու անգամ կրճատել են։ Մասնակիցների համաձայնեցված քանակը՝ 15 000 մարդ, փոխանցում է Meduza-ն։ «Սպիտակ հաշվիչ»-ի տվյալներով՝ ակադեմիկոս Սախարովի անվան պողոտայում ընդամենը 5500 մարդ է հավաքվել։ Կենսաթոշակային բարեփոխման դեմ արդեն բողոքի ցույց է անցկացվել Վլադիվոստոկում, որի կազմակերպիչները պնդում են, որ 2000 մարդ է մասնակցել ցույցին։ Պրիմորսկի երկրամասում հայտարարում են 250 մասնակցի մասին։ Նովոսիբիրսկում ցույցին եկել է 2500 մարդ, ցույցի կազմակերպիչներն են եղել ՌԴ կոմունիստական կուսակցությունը, «Յաբլոկո»-ն եւ «Ժողովրդավարական ընտրությունը»։ Եկատերինբուրգում շուրջ 500 մարդ ցույց է արել «Ամոթալի գունդ» խորագրով։ Նրանք հավաքվել են քաղաքի կենտրոնում «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորների նկարներով։ Նման ցույց անցկացվել է նաեւ Լիպեցկում։ Ցույցերն ավարտվել են Բարնաուլում ու Օմսկում, շարունակվում են Բրյանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում։ ՌԴ իշխանությունները մտադիր են ավելացնել կենսաթոշակային տարիքը՝ դարձնելով 65 տարեկան՝ տղամարդկանց եւ 60 տարեկան՝ կանանց համար։ Ըստ «Լեւադա կենտրոնի»՝ սրա դեմ են հանդես գալիս ռուսաստանցիների 89 տոկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր