Այս մասին են վկայում օգոստոսի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Harris interactive ծառայության կողմից անցկացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքները, փոխանցում է News.am-ը:
Հետազոտության համաձայն, այս պահին հարցվածների ընդամենը 36 տոկոսն է վստահում Մակրոնին որպես քաղաքական գործչի: Սա 6 տոկոսային կետով պակաս է, քան այս տարվա հուլիսին, նշում են սոցիոլոգները: Ֆրանսիայի նախագահի ժողովրդականության անկումը գրանցվել է բոլոր տարիքային խմբերում:
Առավելագույն անկումը նկատվում է 35 տարեկանից ցածր (մինուս 9 տոկոսային կետ) ֆրանսիացիների շրջանում եւ 54-ից 64 տարեկան տարիքային խմբում (մինուս 8 տոկոսային կետ):
Վարչապետ Էդուարդ Ֆիլիպի վստահության մակարդակը վերջին ամսվա ընթացքում նվազել է 8 տոկոսային կետով`մինչեւ 34 տոկոս: Սա նույնպես դարձել է ամենացածր ցուցանիշը Ֆրանսիայի կառավարության ձեւավորումից հետո:
Բացի այդ, հարցման համաձայն, ֆրանսիացի նախարարների մոտ նույնպես ժողովրդականության անկում է նկատվում: Եթե հուլիսին հարցվածների 30 տոկոսն էր վստահում նրանց, ապա օգոստոսի վերջին միայն 26-ը: Առավելագույն անկումը արձանագրվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի (մինուս 5 տոկոսային կետ) նկատմամբ:
Հարցմանը մասնակցել է 18 տարեկան ավելի քան 977 մարդ: