00:00:00

Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը կարևորել է «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցման շուրջ համագործակցությունը

01:01, 02 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումն անվանել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկը: «Առավել հեռանկարային ծրագրերից մեկը համարում ենք «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը կմիավորի արևմտաեվրոպական շուկաները և ասիացի արտադրողներին, թույլ կտա զգալիորեն արագացնել Հարավային Ասիայից և Մերձավոր Արևելքից Իրանի տարածքով դեպի Եվրոպա իրականացվող բեռնափոխադրումները»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինն ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիևի հետ շաբաթ կայացած բանակցությունների ավարտին: Այս միջանցքի ընդհանուր երկարությունը կկազմի ավելի քան 7000 կմ: Այն կներառի երկաթուղային, լաստանավային և ավտոմոբիլային հաղորդակցություն: Պուտինը շեշտել է, որ «Հյուսիս-հարավ» միջանցքի զգալի մասն անցնելու է Ռուսաստանի և Ադրբեջանի տարածքով: Երթուղու առանձին հատվածների մասով աշխատանքներն արդեն սկսվել են: Հաջորդ տարի Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են ավարտին հասցնել սահմանային Սամուշ գետով անցնող կամրջի կառուցումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր