00:00:00

Պուտինն ու Ալիեւը հանդիպել են

18:42, 01 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Այսօր Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է minval.az-ը, Ալիևը հայտարարել է, որ մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ, ի թիվս այլնի, քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ «Այսօր մենք կքննարկենք հակամարտության հետ կապված հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»,- ասել է Ալիևը բանակցությունների սկզբում։ ՌԴ նախագահը հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։ «Հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով երկրների միջև ապրանքաշրջանառության զարգացումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր