00:00:00

Ողբերգական միջադեպ Բեյրութում. հայ երիտասարդներ են զոհվել եւ վիրավորվել

14:51, 01 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք «Արեւելք» կայքից: Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանություն է տեղի ունեցել, որն արյունահեղության է վերածվել. միջադեպի հետեւանքով զոհեր կան, այդ թվում՝ ազգությամբ հայեր: Նախնական տվյալներով՝ Արաքս փողոցում բնակվող ոչ հայ քաղաքացիներից մեկը հայհոյանքով է դիմել տեղաբնակ հայ տարեցներից մեկին, իսկ հայ երիտասարդները փորձել են սաստել: Որոշ տեղեկություններով՝ միջադեպի մեղավորը հոգեկան խնդիրներ ունի: Ծագած վիճաբանության ժամանակ դանակահարված հայ երիտասարդներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, եւս երկու հայ երիտասարդներ ծանր վիճակում են: Միջադեպի այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր