00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն Դոնեցկի հանրապետության ղեկավարի սպանությունը ահաբեկչություն է որակում

02:23, 01 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Մոսկվայում Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
«Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Դոնեցկի Հանրապետության ղեկավարի զոհվելու մասին ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր հանրապետության ուժային կառույցների աղբյուրը: Այդ տեղեկությունը հաստատել է ինքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:
«Մինսկի պայմանավորվածությունները կատարելու ու ներքին հակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարեն Կիևի պատերազմի կուսակցությունն իրականացնում էահաբեկչության սցենարըխորացնելով տարածաշրջանի առանց այդ էլ բարդիրադրությունը»,- լրագրողներին ասել է Զախարովան:
Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո այս հանցագործության անաչառ քննություն անցկացնել:
«Միջազգային հանրությունը պետք է պահանջիև հսկողության տակ առնի այսհանցագործությանանաչառ քննությունըորը տեղի է ունեցել խաղաղ բնակչության աչքիառաջ»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր