00:00:00

Պորոշենկոն գլխավորում է Ուկրաինայի ամենազդեցիկ մարդկանց վարկանիշը

03:01, 31 օգոստոս 2018 Աշխարհ

Օգոստոսի 30-ին Ուկրաինայում հրապարակվել է 100 ամենազդեցիկ մարդկանց ցուցակը: Նրանց մեծամասնությունը կազմել են այն պաշտոնյաներն ու միլիարդատերերը, որոնք երկար տարիներ չեն իջնում ուկրաինական քաղաքականության նախաբեմից: Վարկանիշը հրապարակվել է «Նովոյե վրեմյա» հրատարակության կողմից, որն այն տասներկուերորդ անգամ կազմել է 83 փորձագետների մասնակցությամբ: Երկրի առավել ազդեցիկ դեմք է ճանաչվել նախագահ Պյոտր Պորոշենկոն: Երկրորդ տեղում է օրիգարխ Ռինատ Ախմետովը, որն արդեն երկար տարիներ զբաղեցնում է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակի վերին հորիզոնականները: Իր ազդեցությամբ երրորդ դիրքում է հայտնվել ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը: Առաջին հնգյակում տեղ են գտել նաեւ էլեկտորալ համակրանքների առաջնորդ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, ինչպես նաեւ Ուկրաինայի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի՝ «Պրիվատ»-ի համասեփականատեր Իգոր Կոլոմոյսկին: Փորձագետներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ Ուկրաինայի ամենազդեցիկ դեմքերի թոփ-100-ում հայտնվել է ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, որը տեղ է զբաղեցրել 18-րդ հորիզոնականում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր