00:00:00

Իսրայելի զինվորականների հետ բախումների հետևանքով պաղեստինցի նախարար է վիրավորվել

02:33, 31 օգոստոս 2018 Աշխարհ

Իսրայելի զինծառայողների հետ բախումների ընթացքում վիրավորվել է Պաղեստինի իսրայելական բնակավայրերի հետ գործերով նախարար Վալիդ Ասաֆը:
Այդ մասին հաղորդում է WAFA-ն: Գործակալության տեղեկություններով, Ասաֆը վիրավորվել է ռետինե գնդակից: Նախարարը վիրավորում է ստացել Ռամալլահի շրջակայքում:    
Միաժամանակ, Ասաֆը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները դիտավորյալ նրա վրա են կրակել մոտ հեռավորությունից: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իսրայելի իշխանությունները և Պաղեստինի իսլամական «Համաս» շարժման ղեկավարները հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել: Բանակցություններն անցկացվել են Եգիպտոսի միջնորդությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր