00:00:00

Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցին պատրաստվում է պատարագի

17:44, 30 օգոստոս 2018 Աշխարհ

Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալ հոտի առաջ: Պատարագի նախապատրաստական աշխատանքները համակարգվում են Վանի  նահանգապետարանի կողմից` համապատասխան հաստատությունների մասնակցությամբ: Վանի տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Սբ. Խաչ եկեղեցում այս տարի մատուցվող պատարագի առթիվ զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում: Աղբյուրը նշում է, որ Վանում ամբողջությամբ սպառվել է հյուրանոցների ամրագրման հնարավորությունը: Վան են այցելելու, թե' ներքին տուրիզմով հետաքրքրվողները և թե' արտասահմանցի զբոսաշրջիկները, մասնավորպես Հայաստանից և Իրանից: Վանի առևտրաարդյունաբերեկան պալատը զգուշացումներ է արել առևտրականներին ծառայությունների մատուցման և գնագոյացման հարցերում: Պալատի ներկայացուցիչ Ֆարուք Բիները նշել է, որ Վանը «հոգևոր տուրիզմի» համար կարևոր կենտրոն է: Նա հորդորել է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների հանդեպ հարգալից լինել և անպայման ուշադրություն դարձնել սպասարկման որակին, գներին ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում և առևտրային կենտրոններում: «Մեր նահանգում այնպիսի ուրախ միջավայր պետք է ստեղծենք, որ մյուս տարիներին ավելի մեծանա զբոսաշրջիկների թիվը: Բոլորն իրենց հնարավորության սահմաններում պետք է աջակցեն, որպեսզի Վանը դառնա կրոնական, տուրիստական և առևտրային կենտրոն»:
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր