00:00:00

Ադրբեջանը որոշել է Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել

17:30, 30 օգոստոս 2018 Աշխարհ

Ադրբեջանի իշխանությունները որոշել են հայազգի «պոկերի արքա»  Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրտավամիջոցները՝ վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազությանը։ Հետախուզման պատճառը Լեռնային Ղարաբաղ այցելելն է։ «Բիլզերյանը նախօրեին այցելել է Հայաստան, ապա ուղեւորվել Ղարաբաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի եւ նրա կնոջ հետ։ Նրանք հասցրել են հայկական անձնագիր ստանալ եւ հաշվառման կանգնել ՀՀ Զինված ուժերում»,– գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր