00:00:00

Թրամփի աշխատակազմը ձևավորում է ժողովրդի թշնամու կերպարը. այն դառնալու է մարիխուանան

03:59, 30 օգոստոս 2018 Աշխարհ

Սպիտակ տունը հավաքել է բոլոր դաշնային գործակալությունների ներկայացուցիչներին, հիմնելով «Մարիխուանայի համակարգման քաղաքականության կոմիտե» անունով կառույցը, որի նպատակը այս թեթև թմրանյութի ոչ վնասակարության մասին մոդայիկ առասպելները պսակազերծելն է։ ԱՄՆ իշխանությունները մտադիր են վերջ տալ մարիխուանայի օրինականացման նախագծերին, որը այսուհետ որակվելու է որպես առողջության և ազգի բարգավաճման սպառնալիք,– գրում է BuzzfeedNews պարբերականը՝ հղում անել խմբագրության տնօրինության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերին։ Սպիտակ տունը կարգադրում է տասնչորս դաշնային գործակալություններին, ինչպես նաև Թմրանյութերի վերահսկման ադմինիստրացիային սկսել մարիխուանայի օգտագործման առավել սարսափեցնող հետևանքների մասին վկայող տվյալների հավաքագրումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր