00:00:00

Իրանն սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից

03:14, 30 օգոստոս 2018 Աշխարհ

Իրանը դուրս կգա միջուկային գործարքից, եթե այն չհամապատասխանի երկրի ազգային շահերին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Այաթոլլա Խամենեին, մասնավորապես, ընդգծել է, որ դեմ չէ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն Իրանի կառավարությունը չպետք է հույսը դնի Եվրոպայի վրա միջուկային համաձայնագրի պահպանմանը կամ տնտեսությանն առնչվող հարցերում: «Միջուկային գործարքը նպատակ չէ, այլ միջոց: Եթե այն չհամապատասխանի Իրանի ազգային շահերին, Թեհրանը դուրս կգա դրանից», - ասել է Խամենեին իրանական կառավարության անդամների հետ հանդիպմանը: Նրա կարծիքով՝ բանակցություններն ԱՄՆ-ի հետ ներկա փուլում անհնարին են ցանկացած մակարդակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր