00:00:00

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Ռուսաստանի եւ Չինաստանի առաջիկա զորավարժություններից

02:30, 30 օգոստոս 2018 Աշխարհ

Ռուսաստանի եւ Չինաստանի առաջիկա զորավարժությունները ցույց են տալիս, որ Մոսկվան շարունակում է կենտրոնանալ լայնածավալ հակամարտությունների վրա: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դիլան Ուայթը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով, «Արեւելք-2018»-ը, որը «Սառը պատերազմի» ժամանակներից ամենամեծ պատերազմական խաղեր են անվանում, «ցույց է տալիս Ռուսաստանի ուղղվածությունը լայնածավալ հակամարտության»: Նա նշել է, որ այդ զորավարժությունները ցույց են տալիս «ավելի համառ Ռուսաստան, որը զգալիորեն ավելացնում է պաշտպանական բյուջեն եւ ռազմական ներկայությունը»: ՆԱՏՕ-ն դեռեւս որոշում է՝ ընդունել արդյոք սեպտեմբերի 11-15-ը անցկացվող զորավարժություններին Մոսկվայի դիտորդներ ուղարկելու հրավերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր