00:00:00

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր աշխատակիցներին կարգադրել է հետաձգել դեպի Իրան ուղեւորությունները

02:40, 29 օգոստոս 2018 Աշխարհ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դիվանագետներին եւ այլ աշխատակիցներին կարգադրել  է անորոշ ժամանակով հետաձգել դեպի Իրան ցանկացած ուղեւորությունները, բացառությամբ հրատապների, նրանց անվտանգության համար հնարավոր սպառնալիքի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներքին փաստաթղթին, որը հայտնվել է իր տրամադրության տակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իրանի իշխանությունների վարքագիծը վկայում է մեր երկրի հանդեպ նրանց դիրքորոշման խստացման մասին` ինչպես նաեւ մեր որոշ դաշնակիցների», - նշվում է փաստաթղթում, որը  ստորագրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Մորիս Գուդրո Մոնտանյան: «Հաշվի առնելով անվտանգության համար հայտնի սպառնալիքները ... բոլոր գերատեսչական աշխատողները, ինչպես կենտրոնական գրասենյակում, այնպես էլ ներկայացուցչություններում, անհրաժեշտ է հետաձգեն բոլոր նախատեսված ուղեւորությունները դեպի Իրան, բացառությամբ նրանց, որոնք պահանջվում են հրատապ աշխատանքային անհրաժեշտությամբ», - նշված է  Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներքին հուշագրի մեջ: Երկուշաբթի Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել նրան ակտիվորեն գործել միջուկային գործարքի պահպանման ուղղությամբ` նշելով, որ իրանական կողմը կատարում է պայմանագրի բոլոր պայմանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր