00:00:00

ԱՄՆ-ը Թուրքիային կրկին խորհուրդ է տվել չգնել ռուսական C-400-ը

02:08, 29 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ը Անկարային խորհուրդ չի տալիս ձեռք բերել ռուսական C-400-ը, բայց խոստովանում է, որ դրա վերաբերյալ որոշումը երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը՝ հաղորդում է capital.ua-ը: «Թուրքիան պետք է որոշում ընդունի, ինքնիշխան որոշում: Սակայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային համակարգերի ձեռքբերումը մենք չենք կարող համատեղել ՆԱՏՕ-ի հետ: Այո, դա անհանգստացնում է մեզ, և մենք խորհուրդ չենք տալիս դա անել»,- Պենտագոնում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Մետիսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր