00:00:00

Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ արտաքին տնտեսական քաղաքականությունը

00:01, 29 օգոստոս 2018 Աշխարհ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը քննադատել է ԱՄՆ արտաքին տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը սպառնում է Գերմանիային: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նկրտումները՝ ազդելու ԵՄ էներգետիկ շուկայի վրա ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների միջոցով, անընդունելի է: «ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմը մեզ ոչ միայն անհանգստացնում է, այլ նաև ազդում մեզ վրա: Հետագա էսկալացիան անխուսափելիրոն կբերի նրան, որ կտուժի գերմանական և եվրոպական տնտեսությունը»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Մաասը՝ Բեռլինում ընթացող տնտեսական ֆորումի ընթացքում: Նա ավելացրել է, որ նոր  սակագների ներդրումը նույնքան  անօգուտ է, որքան Պեկինի «կոսմետիկ զիջումները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր