00:00:00

Թուրքիայում 1.5 մլն դոլարով վաճառվում է հայկական եկեղեցու շենքը

21:25, 28 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող շուրջ  300 տարվա պատմական վաղեմություն ունեցող հայկական եկեղեցին վաճառքի է հանվել 1.5 միլիոն դոլարով: Եկեղեցու վաճառքի մասին հայտարարությունը սեփականատիրոջ կողմից տեղադրվել է «Bursasehirportali.com» առևտրային կայքում: Քանի որ եկեղեցու փաստացի սեփականատերը հանդիսացող անձը գտնվում է արտասահմանում, վաճառքով զբաղվում է անշարժ գույքի գործակալը: 1986թ. Բուրսայի հիմնադրամների շրջանային վարչության գրանցման մատյանում նշված, որ այդ շինությունը հնագույն եկեղեցի է: Լուսանկարներում երևում է քանդված է եկեղեցու զանգակատունը: Անշարժ գույքի գործակալ Թայֆուն Օզենգինլերի փոխանցմամբ` Սեթբաշը թաղամասը նախկինում հայերով է բնակեցված եղել, իսկ քեմալական շարժումից հետո եկեղեցին տարբեր նպատակներով է օգտագործվել: «Ամեն անկյունում պատմական շունչ կա: Մինչ 1980-ականները տարբեր նպատակների համար է ծառայել, իսկ ավելի ուշ վերածվել է լքյալ շինության»: Գործակալի խոսքով` կադաստրային վարչությունում եկեղեցու մասին նշվում է որպես սոցիալ-մշակութային տարածք: Եկեղեցին եռահարկ է, ունի 512քմ ընդհանուր մակերես: Մինչև 1915թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ  և այլն): Օրինակ՝ Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո երկրի ղեկավարության հրամանով քանդվել և վերածվել է միջնակարգ դպրոցի: Մնացյալ եկեղեցիները ՏԻՄ մարմինների կողմից վաճառվել են մասնավոր անձնանց և փաստորեն ջնջվել քաղաքային հիշողությունից:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր