00:00:00

Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու 06-ը . 5 վիրավորների մեջ կան պայմանագրային զինծառայողներ

02:39, 08 մարտ 2018 Իրավական

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Opel Vectra մակնիշի 05 ԼՕ 516 համարանիշի և Մաստարա գյուղի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 MM 107 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 41-ամյա Անդրանիկ Ներսիսյանը, 27-ամյա Վոլոդյա Պետրոսյանը, 24-ամյա Տիգրան Սերոբյանը և 06-ի ուղևորներ, Մաստարա գյուղի բնակիչներ, 21-ամյա Աբել Հակոբյանն ու 21-ամյա Խաչատուր Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Մանրամասներն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր