00:00:00

Բանակից փախածները կոչվում են «մասնագիտության դոկտորներ». Բոստանջյան

18:38, 21 փետրվար 2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անհանգստացած է մասնագիտական դոկտորի կոչում շնորհելու քաղաքականությամբ: Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից անցկացվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Բոստանջյանն ասաց,  թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են դոկտորի բոլոր թեկնածուներն ուզում մասնագիտական դոկտորի կոչում ունենալ: «Բուհերը հանգիստ, իրենց համար տալի՞ս են այս կոչումը, հաստատողներ չկա՞ն, Հանրապետությունը վերածվում է մասնագիտությամբ դոկտորների: Չեք ասում ոչինչ այս մասին: Մենք հուզված ու անհանգստացած ենք սրանով: Բանակից փախածները կոչվում են «մասնագիտության դոկտորներ»»,- դիմելով կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ ասաց պատգամավորը: Նախարարը հարցրեց՝ ի՞նչ եք առաջարկում:  «Ոչ մի բան մի գրեք»,- պատասխանեց Վարդան Բոստանջյանը: Պատգամավորը նշեց, թե երկաստիճան համակարգը Հայաստանում կարծրացած է տասնամյակներ շարունակ: «Դուք Ձեր խոսքում շեշտադրում եք՝ եվրոպական տարածք, եվրոպական տարածք: Մենք գնվում ենք եվրասիական տնտեսական տարածքում: Նրանցը մերժո՞ւմ եք, չե՞ք մերժում, ես չեմ հասկանում»,- նկատեց Վ. Բոստանջյանը: Լևոն Մկրտչյանն ասաց, որ եվրասիական տարածքը մտնում է եվրոպական քաղաքակրթական տարածքի մեջ՝ կրթության բնագավառում: «Բոլոնիայի բոլոր փաստաթղթերի կրող երկիր է Ռուսաստանը, անցում է կատարել 12-ամյա կրթական համակարգի: Իրենք իրենց համարում են եվրոպական կրթական տարածքի անդամ-երկիր»: Նախարարն ասաց, որ երկաստիճան համակարգում կա մասնագիտության դոկտոր, կա գիտության դոկտոր. «Ի՞նչը դուր չի գալիս՝ մասնագիտության դոկտոր տերմի՞նը: Ի՞նչ գրենք տեղը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր