Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ենթադրվում է, որ գագաթաժողովը կանցկացվի Թեհրանում սեպտեմբերի 7-ին: Ներկա պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Հանդիպման հիմնական նպատակը սիրիայի հարցով բանակցություններն են:
Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողություններ են սկսվել 2011թ.-ից: Դրանց մասնակցում են կառավարական ուժերը, ծայրահեղ իսլամիստները, ընդդիմադիր ուժերը, քրդերը և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: