00:00:00

Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հաշվետու լինել Կրեմլին», և Բելառուսը չի դառնա որևէ երկրի վասալ

18:34, 26 օգոստոս 2018 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կտրականապես համաձայն չէ այն կարծիքին, որ Բելառուսը կարող էր դառնալ Ռուսաստանի մասը՝ գրում է fixygen.ua-ը: «Ի՞նչ ենք մենք ուզում Ռուսաստանից: Եթե Ռուսաստանը Բելառուսի հետ համաձայնագիր է ստորագրել, մենք պահանջում ենք, որ այն անվերապահորեն կատարվի: Եվ ես բացահայտ հայտարարում եմ, որ մենք երբեք չենք դառնա որևէ երկրի վասալ»,- հայտարարել է Լուկաշենկոն: «Շատերն են ասում, որ Լուկաշենկոն պետք է արագ մտնի Ռուսաստանի կազմի մեջ. դա կլինի Բելառուսի քաղաքականության վերջը: Ինչի՞ համար է դա պետք ժամանակակից աշխարհում: Մենք կարող ենք գոյություն ունենալ Ռուսաստանի հետ դաշնակցության մեջ և մեր ընդհանուր խնդիրները լուծել առանց որևէ խոչընդոտի»,- ասել է նա: «Որոշ, հատկապես ռուսաստանցի, մարդիկ հիմարություններ են դուրս տալիս, այլ կերպ չի կարելի դա անվանել՝ իբր Լուկաշենկոն ուզում է Պուտինին ինչ-որ բան ցույց տալ: Լսեք, մենք միմյանց ճանաչում ենք արդեն 20 տարուց ավելի, ես ի՞նչ պետք է ցույց տամ Պուտինին: Նա ինձ հինգ մատի պես գիտի, ես էլ նրան: Մենք ի՞նչ ունենք միմյանց ցույց տալու»,- ասել է Լուկաշենկոն: «Եվ հետո, եթե որոշ ռուսաստանցիներ մեզ անընդհատ քննադատում են, որ մենք Արևմուտքի հետ բանակցում ենք, ես կարծում եմ՝ նրանք պետք է իրենց նայեն. հավանաբար Ռուսաստանից շատ ոչ մի երկիր չի ձգտում դեպի Արևմուտք և չի ձգտում բարելավելու հարաբերությունները Արևմուտքի և Ամերիկայի հետ: Էլ ինչո՞ւ եք մեզ քննադատում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր