00:00:00

Իտալիայի ՆԳ նախարարի դեմ հետաքննություն է սկսվել փախստականների հարցով

16:32, 26 օգոստոս 2018 Աշխարհ

Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի դեմ հետաքննություն է սկսվել փախստականների հարցով, որոնց մեկ շաբաթից ավելի թույլ չեն տվել երկիր մուտք գործել, հայտնում է DW-ն։ Սալվինին կասկածվում է ազատության անօրինական զրկման եւ իշխանության չարաշահման մեջ։ Հետաքննության պատճառ  է դարձել Իտալիայի առափնյա ծառայության Diciotti  նավի վրա իրավիճակը, որի վրա 100-ից ավելի փախստականներ են մնում, որոնց օգոստոսի 15-ին փրկել են Միջերկրական ծովում։ Այն բանից հետո, երբ Մալթան հրաժարվել է նրանց ընդունել, նավը մեկնել է Իտալիայի ափեր, սակայն Մատեո Սալվինին արգելափակել է նրանց մուտքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր