00:00:00

Մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը

15:33, 26 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է Արիզոնա նահանգի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։ «Սենատոր Ջոն Սիդնի Մաքքեյնը մահացել է 2018 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 16:28-ին»,-ասված է նրա գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունում։ Մաքքեյնը քաղաքականությամբ է զբաղվել շուրջ 60 տարի, մասնակցել է Վիետնամի պատերազմին, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն էր։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ սենատորը որոշում է կայացրել դադարեցնել գլխուղեղի ուռուցքի բուժումը, որոնք անցնում էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր