Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր կոչ է արել ժողովրդին համախմբվել միջազգային հանրության կողմից ԱՄՆ-ի հանդեպ լարվածության և տնտեսական ճգնաժամի կարգավորմանն ուղղված իր մեթոդների քննադատության պայմաններում: Այս մասին հաղորդում է The Times-ը:
«Հիմա ոչ թե մեր բեռը ուրիշի ուսերին դնելու ժամանակն է, այլ միմյանց օգնելու»,- ասել է Իրանի առաջնորդը:
«Երկրի խնդիրները և օտարերկրացիների դավադրությանը դիմադրելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»,- ասել է Ռուհանին՝ դիմելով իրանցիներին: