00:00:00

Եմենի իշխանությունը հայտարարել է «Ալ-Քաիդայի» առաջնորդի մահվան մասին

01:33, 26 օգոստոս 2018 Աշխարհ

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Գալիբ ալ-Զաիդին սպանվել է։  Ինչպես գրում է Լենտա.ռու կայքը, այս մասին հայտնել են Եմենի իշխանությունները։ Պաշտոնական անձանց  խոսքերով, նրան սպանել են մեկ շաբաթ առաջ Մարիբ քաղաքում խուսիտների դեմ պայքարում։ Գործակալության տվյալներով, «Ալ-Քաիդայի» ղեկավարն ու նրա առաջնորդությամբ տասնյակ գրոհայիններ կռվում էին կառավարական ուժերի կողմից։ Գալիբ ալ-Զաիդին «Ալ-Քաիդայի» տեղական բջիջի առաջնորդն էր 2015 թվականից։ 2017 թվականին նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ էր հայտնվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր