00:00:00

Դավիթաշենի կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է

01:11, 08 մարտ 2018 Իրավական

Մարտի 7-ին՝ ժամը 20:17, անձը չպարզված քաղաքացուց Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ իր հայրը գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Մինչ փրկարարների կանչի հասնելը՝ կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են 1963 թ. ծնված Գ. Հ.-ի ինքնասպանության փորձը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային՝ կանխելով նրա՝ ինքնասպանություն գործելու հետագա փորձերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր