Այս մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Նրա խոսքով, պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան, քանի դեռ Ռուսաստանի վարքագծում անհրաժեշտ փոփոխություններ չեն եղել:
Նա նաեւ նշել է, որ Կիեւը առաջընթաց է արձանագրել ՆԱՏՕ-ին անդամակցելու ջանքերում, սակայն դեռ անելիք կա: «Շատ բան կախված է նրանից, թե որքանով է Ուկրաինան կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջները», - ասել է Բոլթոնը: «Ես կասեի, որ առաջընթաց է գրանցվել, բայց դեռ շատ բան կա անելու», - ավելացրել է նա:
Բոլթոնը նաեւ նշել է, որ կարեւոր է Ուկրաինայում ճգնաժամի լուծումը: Ըստ նրա, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցում նա ասել է, որ Մոսկվան չպետք է միջամտի Ուկրաինայում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին: