00:00:00

Էլեկտրոնային առողջապահական համակարգի անվտանգությունը հուսալի է

02:01, 08 մարտ 2018 Առողջություն

Գյումրիի մի խումբ ստոմատոլոգների կողմից էլեկտոնային առողջապահական համակարգի անվտանգության կապացությամբ բարձրացված հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք հետևյալը։ Համակարգի նախագծման և մշակման գործընթացին մասնակցել են ինչպես ՀՀ պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչները և մասնագետները, այնպես էլ Համաշխարհային բանկի էլեկտրոնային  առողջապահական ոլորտի փորձագետները: Էլեկտրոնային առողջապահական համակարգում տվյալների հասանելիության, իրավասությունների տրամադրման գործընթացները և մեխանիզմները ներդրվել են լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով աշխարհում առկա առաջադեմ անվտանգության, ինչպես նաև տվյալների պաշտպանության փորձը՝ առաջնորդվելով ISO/IEC 29100 և ISO 27001 ստանդարտներով։ Էլեկտրոնային առողջապահական համակարգը ՀՀ կառավարության կողմից ձեռք է բերվել Էրիքսոն (Ericsson) միջազգային հայտնի ընկերությունից, որն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ոլորտում շուրջ 140 տարվա փորձ ունի։ Համակարգի մուտքը օգտատերերի համար կատարվում է օգտագործելով միմիայն խիստ նույնականացման մեխանիզմներ. անհատի խիստ նույնականացումը կատարվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված նույնականացման քարտի միջոցով ՀՀ միակ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հանրային բանալիների ենթակառուցվածքի (PKI) ծրագրային և ապարատային գործիքների կիրառմամբ՝ տվյալ անձի համար նախկինում անհատապես թողարկված հավաստագիրը տվյալ անձի ինքնության հետ հստակ նույնականացնելու ավտոմատացված գործընթացով: Հավելենք, որ էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտք գործելու դեպքում քաղաքացու համար հասանելի է բացառապես իր անձին մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Գյումրիի ստոմատոլոգների բարձրացրած մյուս հարցերի պարզաբանումներն` առաջիկայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր