00:00:00

Մոսկվայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

21:59, 24 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս տարի սա Չավուշօղլուի 6-րդ հանդիպումն է ռուս պաշտոնակցի: Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ավարտին նախարարները զրուցել են լրագրողների հետ: Լավրովը նշել է, որ հանդիպման առանցքը եղել է Սիրիան: Նա նաև հայտնել է, որ ջանքեր են գործադրվելու, որպեսզի  սիրիացի փախստականները վերադառնան իրենց երկիր: Լավրովը անդրադարձել է նաև Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թվի կտրուկ աճին և այդ կապակցությամբ հայտնել, որ առաջիկայում կլինի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացում: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև զբոսաշրջությունից մինչև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը խանդի զգացում է առաջացնում ԱՄՆ-ի մոտ: Չավուշօղլուն ասել է. «Առաջիկա տարիներին ավելի լավ են ընթանալու մեր հարաբերությունները»: Արտգործնախարար Չավուշօղլուն, խոսելով Սիրիայի մասին, նշել է, որ հավատարիմ են մնալու Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությանը: Նաև ասել է, որ Սիրիայում քաղաքական լուծման համար սահմանադրությունը պարտադիր է և հավելել, որ Իդլիբի հակամարտության գոտու պաշտպանությունը, թե' հումանիտար և թե' ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից կարևոր է, ուստի Իդլիբում ռազմական լուծումը աղետալի կլինի: Չավուշօղլուն ընդգծել է, որ Սիրիայում հրադադարի շարունակման համար անհրաժեշտ է Ռուսաստանի հետ շարունակել համագործակցությունը: Սերգեյ Լավրովը մինչ Չավուշօղլուի հետ հանդիպումը, լրագրողների հետ հարզազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի  օրակարգում միշտ էլ խորհրդակցության ենթակա թեմաներ կան: Առևտրի և էկոնոմիկայի ոլորտներում հարաբերությունները, հումանիտար  և ռազմատեխնիկական համագործակցությունը բավական ինտենսիվ է ընթանում: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները մոտ ժամանակներս հանդիպելու են: Չավուշօղլուն  օրվա ընթացքում հանդիպելու է նաև Ռուսատանի նախագահ Պուտինի հետ: Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի հետ միասին երաշխավոր երկրներ են Սիրիայում: Թուրքիայի նախաձեռնությամբ Աստանայում կայացած սիրիական հարցով Մոսկվայի և Թեհրանի հետ համաձայնության շրջանակում Սիրիայում հայտարարվել է 4 առանձին հակամարտության գոտիներ:
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր