00:00:00

Հայաստան կժամանի Քալիֆորնիայի պաշտոնատար անձանց պատվիրակությունը

20:35, 24 օգոստոս 2018 Աշխարհ

Քալիֆորնիա նահանգի պաշտոնատար անձանց պատվիրակությունը Հայաստան կժամանի ազդեցիկ քաղաքական գործիչների եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։ Այցը, որը կազմակերպում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը, նախատեսված է սեպտեմբերի 4-13-ը։ Պատվիրակության կազմում են ներառվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Քալիֆորնիայի անսամբլեայի անդամ Օթամ Բուրկեն, Էվան Լոուն։ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները այցելել են Սակրամենտո, որտեղ հանդիպումներ են անցկացրել այցի ժամկետների եւ նպատակների քննարկման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր