00:00:00

«Ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի․ Փաշինյան

16:43, 23 օգոստոս 2018

ՀՀ Կառավարությունն  այսօրվա  նիստում հավանություն տվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքին, որով նախատեսվում է օրենքով սահմանված ոռոգման նպատակով Սեւանա լճից 2018 թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակը դարձնել մինչեւ 210 մլն խմ: Նախագծի քննարկման սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սա, երեւի մեր կառավարության օրակարգում երբեւէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունը երեւի ամիս ու կես մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, եւ մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման: Շատ բուռն քննարկումներ եղան, որից պարզ դարձավ, որ կա ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել»: Փաշինյանը նշեց, որ այս վիճակը փակուղային է նաեւ իշխանությունների քաղաքական համոզմունքի տեսանկյունից, որ Սեւանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա. «Ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք: Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում սիրում են շրջանառել, Հայաստանում «ջրային մաֆիայի» գոյությունը: Եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր