00:00:00

Թրամփը Կիեւին խոստացել Է, որ ԱՄՆ-ը միշտ կանգնած կլինի Ուկրաինայի կողքին

16:20, 23 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ Է հղել այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին,  օգոստոսի 23-ին հայտնել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ի նախագահն ընդգծել Է. «Խնդրում եմ հիշեք, որ Միացյալ Նահանգները միշտ կանգնած կլինի Ուկրաինայի կողքին, երբ նա պաշտպանում Է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»: «Ուկրաինայի ժողովուրդը հպարտանալու բան ունի. Չորս տարի շարունակ Ուկրաինան արիաբար դիմակայում Է ռուսական ագրեսիային… ունի աճող տնտեսություն եւ զինված ուժեր, որոնք հզոր են ինչպես երբեք»: Ուղերձում նաեւ նշվում Է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի աշխատել Ուկրաինայի հետ եւ օժանդակել դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական աճի խթանման ջանքերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր