00:00:00

«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը կարժանանա Հայ դատի հանձնախմբի «Ազատության» մրցանակի

15:51, 23 օգոստոս 2018 Մշակույթ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության» մրցանակին այս տարի կարժանանա հայտնի ռեժիսոր Թերի Ջորջը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի կենտրոնական գրասենյակից, մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին,. Նյու-Յորքում: Թերի Ջորջը միջազգային ճանաչում է ձեռք բերել «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի նկարահանումից հետո: Թերի Ջորջը նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է, որը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր