00:00:00

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ. Դատապարտյալները տարբեր հարցեր են բարձրացրել

15:02, 23 օգոստոս 2018 Իրավական

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների եւ ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ-ից  հայտնում են, որ դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաեւ դատական ակտը վերանայելու ընթացակարգը, անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու հնարավորությունը եւ այլն։ Բարձրացվել են խնդիրներ նաեւ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի վերաբերյալ: Տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք մտահոգություն են հայտնել նաեւ առողջական խնդիրների եւ տրամադրվող բուժօգնության վերաբերյալ: Ուսումնասիրվել են նրանց առողջական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը եւ համապատասխանությունը սահմանված պահանջներին: Այցի արդյունքների հիման վրա, Պաշտպանի իրավասության սահմաններում, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր