00:00:00

Բեռլինում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

03:27, 23 օգոստոս 2018 Աշխարհ

Գերմանացի ոստիկանները ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Բեռլինում ձերբակալել են 31-ամյա ռուս քաղաքացի Մագոմեդ Ալի Ց.-ին: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի դաշնային դատախազության կայքում: «Մեղադրյալը կասկածվում է նրանում, որ գործելով Ֆրանսիայում ձերբակալված Կլեմենտ Բ.-ի հետ միասին՝ ծանր, պետությանը սպառնացող հանցագործություն էր նախապատրաստում, ինչպես նաև պայթուցիկի կիրառմամբ ահաբեկչություն», - ասվում է դատախազության հայտարարության մեջ: Կասկածյալի տանը խուզարկության ժամանակ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել, որոնք, ինչպես ենթադրում է հետաքննությունը, վերջինս պատրաստվում էր օգտագործել ռումբի պատրաստման համար: Ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացին պատրաստվում էր պայթյուն իրականացնել Գերմանիայի տարածքում «հնարավորինս շատ մարդկանց սպանելու կամ վիրավորելու» նպատակով: Գերատեսչությունը չի մասնավորեցնում, թե որտեղ էր նախատեսվում իրականացնել պայթյունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր