00:00:00

ԸՕ հայեցակարգում կան կետեր, որոնք կոնսենսուսային չեն. Դանիել Իոաննիսյան

02:35, 23 օգոստոս 2018

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգը առաջիկա օրերին կվերջնականացվի, ինչի հիման վրա նախագիծը կգրվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Նա ընդգծեց, որ հայեցակարգի զգալի մասը կոնսեսնսուսային է: «Այդուհանդերձ կան կետեր, որոնք խորհրդարանում կոնսենսուս չեն վայելում, օրինակ՝ ընտրակարգի հետ կապված: Միգուցե ոչ այնքան անկյունաքարային, բայց էլի կետեր կան, որ կոնսենսուսային չեն: Կան նաև կետեր, որոնք մենք ընդունել ենք կոնսենսուսի արդյունքում: Իրականում մենք այդքան էլ հակված չէինք ընտրագրավը նվազեցնելու, բայց խորհրդարանը կոնսենսուսային առաջարկ ներկայացրեց՝ ընտրագրավը 10 մլն-ից նվազեցնելու 7,5 կես մլն, և մենք համաձայնեցինք»,-շեշտեց նա: Անդրադառնալով հարցին, եթե հայեցակարգի զգալի հատվածի շուրջ կոնսենսուս կա, և հանրապետականներն էլ հայտարարում են, թե համագործակցում են, պատրաստ են բանակցել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, արդյոք անհրաժեշտություն կա՞ սահմանադրական փոփոխություններ կատարելու և խորհրդարանը տանելու ինքնալուծարման՝ Դանիել Իոաննիսյանը ասաց. «Սահմանադրական այդ փոփոխությունն ընդամենը հնարավորություն է տալիս խորհրդարանին: Հիմա, ըստ էության, այդ գործողության մենաշնորհը պատկանում է վարչապետին, փոփոխությունների արդյունքում խորհրդարանը հնարավորություն կտա ինքն իրեն լուծարել: Սա լրացուցիչ հնարավորություն է խորհրդարանի համար, և ես զարմացած եմ` ինչու խորհրդարանին սա դուր չի գալիս: Հիմա, ըստ էության, վարչապետը կարող է որոշել երբ հրաժարական տա և արդյունքում լինեն արտահերթ ընտրություններ: Իսկ սահմանադրական փոփոխությունների արդյունքում նաև խորհրդարանն է ունենալու այդ հնարավորությունը»,-մանրամասնեց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ խորհրդարանը կարող է վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ վարչապետ չընտրել և կարող է նաև հակառակն անել, ինչի արդյունքում արտահերթ ընտրություններ չեն լինի, վարչապետը կփոխվի, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Տեսականորեն կարող է, բայց դա լավ սցենար չէ, որովհետև արտահերթ ընտրությունները մեզ օդ ու ջրի պես են պետք: Պետք է հասկանանք, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանը ստանում է լրացուցիչ հնարավորություն ինքն իրեն ցրելու, ոչ թե պարտավորություն, այլ իրավունք: Ես զարմացած եմ, երբ ինչ-որ մեկը բողոքում է, երբ առաջարկվում է լրացուցիչ իրավունք տալ»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր