00:00:00

Չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ–ն քայլի մեր գլխի վրայով. Գերմանիայի ԱԳ նախարար

23:25, 22 օգոստոս 2018 Աշխարհ

Եվրոպան պետք է ընդլայնի ռազմական ծախսերը, որ անկանխատեսելի եւ անհուսալի Միացյալ Նահանգներին հակակշիռ լինի, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը։ Գերմանական Handelsblatt թերթում իր՝ «Նոր աշխարհակարգ» վերնագրով հոդվածում Մաասը գրում է, որ Եվրոպան եւ ԱՄՆ–ն արդեն մի քանի տարի է առանձնանում են իրարից։ Նա հայտարարել է, որ Թրամփի նախագահության ավարտին սպասելու փոխարեն՝ Եվրոպան պետք է իր վրա պատասխանատվության հավասար մասնաբաժին վերցնի ամբողջ աշխարհում։ Սակայն ԱԳ նախարարը համաձայնել է պաշտպանական ծախսերը ավելացնելու Թրամփի պահանջների հետ։ Նրա խոսքով՝ ծախսերի ավելացումը Եվրոպայի համար կամրապնդի համաշխարհային տերության կարգավիճակը։ Մաասը նաեւ քննադատել է Վաշինգթոնի քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ «Մենք թույլ չենք տա, որ Վաշինթոնը քայլի մեր գլխի վրայով եւ մեր հաշվին։ Որքան ավելի երկար ձգվի Իրանի միջուկային ծրագիրը, այնքան ավելի լավ։ Հակառակ պարագայում, Մերձավոր Արեւելքին սպառնում է պոտենցիալ պայթյունավտանգ ճգնաժամ»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր