00:00:00

Ռուսաստանը C-400 համակարգերը Թուրքիային կսկսի մատակարարել 2019 թվականին

01:05, 22 օգոստոս 2018 Աշխարհ

Ռուսաստանը C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիային կսկսի մատակարարել 2019 թվականին, հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը: «C-400-ը Թուրքիա.  պայմանագիրն իրականացվում է համաձայնեցված ժամկետներում: 2019 թվականին մենք կսկսենք կատարել պայմանագիրը», - լրագրողներին ասել է Միխեեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 2017-ի աշնանաը Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հայտարարել էր Թուրքիայի հետ  ռուսական C-400 համակարգերի մատակարարման պայմանագրի կնքման մասին: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արդեն փոխանցել է առաջին վճարը: Ավելի վաղ «Կոմերսանտին» տված հարցազրույցում «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ Թուրքիան ձեռք կբերի  C-400-ի 4 դիվիզիոն, պայմանագրի գումարը կազմում է 2,5 մլրդ դոլար: Առաջին մատակարարումները նախատեսվում էին 2020-ի մարտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր