00:00:00

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման գործով 2 ձերբակալված կա

18:59, 21 օգոստոս 2018 Աշխարհ

Օգոստոսի 20-ին Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 2 մարդ է ձերբակալվել: Ըստ Անկարայի նահանգապետարանի տարածած հայտարարության՝ զինված հարձակումը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ահմեթ Չ., և Օսման Գ. անունով քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվել է միջադեպի ժամանակ օգտագործված 9 մմ տրամաչափի ատրճանակը: Հայտնաբերվել է նաև այն մեքենան, որով հարձակվողները փախուստի են դիմել հարձակումն իրականացնելուց հետո: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան 05։00 սահմաններում Անկարայի Աթաթուրքի անվան պուրակով անցնող ավտոմեքենայից կրակ էր բացվել ԱՄՆ դեսպանատան շենքի ուղղությամբ։ Վնասվել էին դեսպանատան պահակակետի պատուհանի ապակիները, զոհեր կամ վիրավորներ չեն եղել։
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր