00:00:00

Ադրբեջանը արգելել է Մերկելի կուսակցության պատգամավորին երկիր մուտք գործել

03:50, 21 օգոստոս 2018 Աշխարհ

Ալբերտ Վայլերը պետք է ուղեկցեր Անգելա Մերկելին՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան նրա այցելության ընթացքում։ Սակայն Բաքուն պատգամավորին «անցանկալի անձ» է համարում,– հաղորդում է Bild-ը։ Ադրբեջանի իշխանությունները արգելել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա–դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերին երկիր մուտք գործել։ Այս մասին օգոստոսի 20-ին հաղորդել է Bild-ը։ Վայլերը 2014 և 2016 թվականներին Լեռնային Ղարաբաղ է այցելել։ Այժմ Ադրբեջանը Վայլերին «անցանկալի անձ» է համարում։ Նրա մուտքի արգելքի վերաբերյալ որոշումը կայացվել է բարձր մակարդակով, այնպես որ ադրբեջանցի դեսպանի հետ բանակցությունները այս մասին անարդյունք են ավարտվել,– պարզաբանում է Bild-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր