00:00:00

Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին ու Ալիկ Սարգսյանին. բողոքի ակցիա (տեսանյութ)

21:25, 20 օգոստոս 2018


Արարատի մարզի մի քանի համայնքների  բնակիչներ այսօր  բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ «Ոչ մեկին ջուր չեն տալիս, միայ Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանն են ջրում»,– լրագրողների հետ զրույցում նշում են նրանք։ Գյուղացիները պնդում են, որ խնդրի մասին տեղյակ է նաեւ մարզպետը, սակայն խնդիրը չի լուծվում, ամեն օր խոստանում են վաղը ջուրը տալ, բայց չեն իրականացնում խոստումը։ Ցուցարարների թվում հիմնականում Այգեստան, Հնաբերդ, Դվին, Կանաչուտ, Վերին Արտաշատ համայնքների բնակիչներն են։ Գյուղացիները պահանջում են ՋՕ պետին եւ տեղակալին աշխատանքից ազատել, քանի որ պնդում են՝ նրանց նպատակը իրավիճակը վատթարացնելն ու ամեն ինչ խառնելն է։  «Մեր ջուրը փակում է, տանում է Վեդի (ՋՕ պետը–խմբ.)։ Ուշքն ու միտքը ջուրը Վեդի տանելն ու իր հողերը ջրելն է՝ 80 հա ծիրանի այգի ունի։ 8 օրից ավելին ջուր չունենք»,–նշեց Այգեստան գյուղի բնակիչներից մեկը։ Տեսանյութը՝ news.am-ի։ https://www.youtube.com/watch?v=e5-H7LDCCmw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր