00:00:00

Քաղաքացիների ընդունելություն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ

21:14, 20 օգոստոս 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական  ընդունելությունը: Նախապես հերթագրված 26 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 23-ը:  Ներկայացված հարցերը   վերաբերվել են հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության  ոլորտներին:  Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են նաև առաջարկություններ, որոնք վերաբերում են բնապահպանական կրթությանը,  ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիզիկուլտուրայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

 Ընդունելության եկած քաղաքացիներից երկուսը մտահոգություն են հայտնել այլ երկրներից Հայաստան ներգաղթած երեխաների կրթության կազմակերպման, մասնավորապես կրթությունը համապատասխան դասարանում շարունակելու առնչությամբ:

 Նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է գործող կարգերին և իրական նորմերին համապատասխան  գտնել լուծումներ`  երեխաների ներառումը կրթական նոր միջավայրում հնարավորինս արդյունավետ կազակերպելու համար:

Հանդիպման ընթացքում նախարարի կողմից քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, ինչպես նաև բարձրացված խնդիրներին ընթացք տալու նպատակով եղել են գրավոր և բանավոր հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր