00:00:00

3 միլիոնի վնաս եմ կրել․ Կարկուտը վնասել է Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունները (լուսանկարներ)

20:50, 20 օգոստոս 2018

Արարատի մարզում տեղացած առատ կարկուտը զգալի վնասներ է հասցրել մարզի մի շարք համայնքների գյուղացիական տնտեսությունների։ Համայնքների բնակիչները բարձրաձայնում են ակնկալում են կառավարության աջակցությունը։ Irakanum.am-ի հետ զրույցում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներից Արշակ Մանուկյանը նշեց, որ կարկուտը տեղացել է օգոստոսի 18-ին։ «4 հեկտար թութուն եմ արել մի հատիկ չի մնացել։ Սաղ հողին է ավերել։ Կարկուտը մոտ 15 րոպե է տեւել, ինչի արդյունքում զգալի վնասներ ենք կրել»,- ասաց Արշակ Մանուկյանը, հավելելով, որ վնասվել է նաեւ համայնքի այլ բնակիչների գյուղացիական տնտեսություններ։ Հարցին, թե մարզային իշխանությունները, գործադիրի անդամները եկել են արդյո՞ք գյուղ, վնասները չափվել են։ Ի պատասխան Արշակ Մանուկյանն ասաց, որ այսօր գյուղում չի գտնվում, սակայն տեղյակ է, որ մարզպետարանից պետք է, որ մարդիկ գային եւ վնասի չափերը գնահատվեն։ Արշակ Մանուկյանը հույս է հայտնում, որ կառավարությունը կփոխհատուցի գյուղացիների կրած վնասները։ Նա ասաց, որ շուրջ երեք միլիոն դրամի վնաս է կրել։ «Ես երեք միլիոն փող եմ ծախսել ու էսօր պետք է հանձնեի էդ փողը ստանայի, բայց սաղ դաշտը հավասարեցրել է հողին։ Էդ ամեն ինչը ասելով չէ, պետք է գաք տեսնենք»,- նշեց Այնթապ գյուղի բնակիչը։ «Տոկոսները մնացել են, ես հույս ունեի, որ օգուտ կունենայի իմ երեխեքին կպահեի, բայց շիվարել եմ»,- ասաց Արշակ Մանուկյանը։ Կարկուտը վնասներ հասցրել է նաեւ մարզի Ջրահովիտ համայնքին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց համայնքի աշխատակազմի քարտուղար Էդիկ Ավետիսյանը։ Նա ասաց, որ պատասխանատուներ են ժամանել գյուղ, չափվել են վնասները, որոնք ներկայացվելու են մարզպետարան եւ կառավարություն։ Մարզի բնակիչները հույս են հայտնում, որ փոխհատուցում կլինի կառավարությունից, հակառակ դեպքում բանկերի տոկոսները փակել չեն կարողանա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր