00:00:00

Արտակ Զեյնալյանը հանդիպել է Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության անդամների հետ

19:44, 20 օգոստոս 2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 15-ին իր գրասենյակում ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարարը բարձր է գնահատել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության և իրավունքի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ Դոմինիկ Լիեգմը անդրադարձել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակում «Աբովյան», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում օտարերկրյա դատապարտյալների համար ներդրված տեսազանգի հնարավորությանը՝ նշելով, որ այն դրական արդյունք է գրանցել և առաջիկայում նախարարության հետ համագործակցությունը շարունակելով՝ տեսազանգից օգտվելու հնարավորություն կներդրվի նաև այլ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև կընդլայնվի այդ միջոցից օգտվող դատապարտյալների շրջանակը: Այս համատեքստում Զեյնալյանն ընդգծել է նաև, որ ընտանիքի հետ կապի ամրապնդման նկատառումներով կրկնապատկվել է ցմահ դատապարտյալների կարճատև տեսակցությունները, իսկ համապատասխան պայմանների ապահովման դեպքում կվերանայվի նաև երկարատև տեսակցությունների քանակը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզի սահմանամերձ 18 համայնքներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ իրականացվող ծրագրերին և դրանց ընթացակարգերին: Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքրվել է նաև Ադրբեջանում ձերբակալված Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործողություններից և խնդրել առավել հաճախակի տեսակցել նրան՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն հանգամանքը, որ նա լինելով քաղաքացիական անձ, Ադրբեջանի կոմից ներկայացվում է որպես զինվորական: Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել առկա համագործակցության բարձր մակարդակի համար և այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր