00:00:00

Պուտին-Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրը

23:01, 19 օգոստոս 2018 Աշխարհ

Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Թուրքիան շարունակում են քննարկել սիրիական խնդրի կարգավորումը: Քառյակի ձեւաչափը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո  քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Որոշվել է այս ձեւաչափով երկխոսությունը շարունակել փորձագիտական մակարդակում, օգնականների մակարդակում,  որպեսզի,  հնարավոր է, առաջիկայում քննարկումների մակարդակը ավելի բարձրացվի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով առաջիկայում 4 ղեկավարների գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին հարցին: Նա հավելել է, որ  առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստան-Թուրքիա-ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերի 7-ին, Ստամբուլում: Հանդիպման առաջարկով հանդես էր եկել Թուրքիայի նախագահը: Մերկել-Պուտին հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ  փախստականների խնդիրին: Պուտինը եվրոպական պետությունների ղեկավարներին կոչ է արել ակտիվորեն նպաստել սիրիացի փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը:
Պեսկովը նշել է,  որ Պուտինն ու Մեկելը մանրմասն քննարկել են սիրիական խնդիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր