00:00:00

Ստավրոպոլում ավտոբուսը բախվել է ԿամԱԶ-ին․կան զոհեր

22:30, 19 օգոստոս 2018 Աշխարհ

Ստավրոպոլում ԿամԱԶ-ի հետ ավտոբուսի բախման հետեւանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչությանը։ Ավտոբուսը Թբիլիսի-Կրասնոդար երթուղով էր ընթանում։ Շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության տեղեկություններով՝ հիվանդանոցում է հայտնվել 17 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Շրջանի Միասնական կարգավարական ծառայությունում հայտնել են 15 տուժածների մասին։ «Նեւինոմիսկի հիվանդանոցում գտնվում է 9 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են, իսկ Պյատիգորսկի հիվանդանոցում հոսպիտալացվել է 8 մարդ, նրանցից 3-ը՝ երեխաներ»,-հայտնել են փրկարարները։ Շրջանի ՆԳՆ գլխավոր վարչությունից հայտնել են, որ նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը ավտոբուսի կառավարման ժամանակ սխալ է թույլ տվել, որի հետեւանքով բախվել է նույն ուղղությամբ ընթացող բեռնատարին։ Զոհերից մեկը Թբիլիսիի «Միմինոտրանս G» փոխադրումներով զբաղվող ընկերության ղեկավարն է։ Զոհերը Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր