00:00:00

Աֆղանստանում «Թալիբան» զինյալները գրավել են ռազմական բազա, շուրջ 100 զինծառայող համարվում է անհետ կորած

18:38, 19 օգոստոս 2018 Աշխարհ

Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները գրավել են երկրի հյուսիս-արևմտյան Ֆարյաբ նահանգի հարավային մասում գտնվող Բիլչիրաղ շրջանը, հարձակումից հետո ոչ ոք չի կարողանում տեղեկություն ստանալ մոտ 100 աֆղանցի զինծառայողների մասին, այս մասին հաղորդում է Tolo News-ը։ Հայտնի է, որ զինյալներին հաջողվել է գրավել Ֆարյաբում գտնվող ռազմական բազան։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գրոհայինների հարձակման հետևանքով մահացել է առնվազն 17 զինծառայող, ևս 12-ը վիրավորվել են։ Տեղի իշխանությունները նաև հայտնել են, որ տասնյակ զինվորականների ճակատագիրը, որոնք գտնվելիս են եղել բազայի տարածքում, մինչ այս պահը մնում է անհայտ։ Աֆղանստանում շարունակվում է իշխանական ուժերի ու «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամների միջև դիմակայությունը։ «Թալիբան»-ն ավելի վաղ գրավել էր երկրի տարածքում գյուղական շրջանների զգալի մասն ու ուղղություն վերցրել դեպի մեծ քաղաքներ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր