00:00:00

Թուրքիայում 32 մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

03:50, 19 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգում վթար է տեղի ունեցել ավելի քան 30 մեքենայի մասնակցությամբ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է Daily Sabah-ը, վթարի պատճառ է դարձել մայրուղում բեռնատարից թափված վառելիքը: Բեռնատարը հայտնաբերել դեռևս չի հաջողվել: Վթարը, որի ժամանակ իրար են բախվել մեկ բեռնատար, երկու ուղևորատար ավտոբուս, երկու միկրոավտոբուս և 27 ավտոմեքենա, տեղի է ունեցել Էսքիշեհիր-Բուրսա ավտոմայրուղու վրա ուրբաթ երեկոյան, երբ պաշտոնապես մեկնարկել են հանգստյան օրերը՝ մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնի առթիվ: Լուրջ վնասվածք ստացած 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մինչդեռ տասնյակ մարդիկ առաջին բուժօգնություն են ստացել դեպքի վայրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր